Մամուլ

Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտը 29 տարեկան էր, ամուսնացած էր

Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտը 29 տարեկան էր, ամուսնացած էր

Այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքի ղեկավարի առաջին Արկադի Փելեշյանը:

«Աշոտն ունի մեկ եղբայր, երկուսն էլ զինվորական են: Աշոտը ամուսնացել էր, բայց դեռ երեխաներ չունի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Կիսվել