Հակառակորդի դիպուկահար կրակոցից հայ զինծառայող է մահացել
Հակառակորդի դիպուկահար կրակոցից հայ զինծառայող է մահացել
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Ցավալի լուր
Մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
Աշոտ Միքայելյանը սահմանին էր, որ հայրենիքի պատիվը պաշտպանի, որ պատերազմը դիրքերից չիջնի․․․
Փառք քեզ, հերոս»: