Մամուլ

Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով

Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Ըստ կայքի տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը լավ է:

ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից փորձել է պարզել, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ.

«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,-պատասխանել է խոսնակը:

Կիսվել