Մամուլ

«Խելո՛ք մնա, թե չէ կնեղանամ ու էլ չեմ զանգի»․ Ինչպիսինն էր բոլորի կողմից սիրված Սմբոն (ֆոտո)

«Խելո՛ք մնա, թե չէ կնեղանամ ու էլ չեմ զանգի»․ Ինչպիսինն էր բոլորի կողմից սիրված Սմբոն (ֆոտո)

Mediamax.am-ը գրում է․Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացան ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը եւ Գրիշա Մաթևոսյանը: Նրանք հետմահու պարգեւատրվեցին Արիության մեդալներով:

«Ով մտածում ա, որ ծառայությունը տղու համար չի…»

Սմբատի խոսքերն են՝ բանակ գնալուց առաջ: Շատ ոգեւորված է մեկնել ծառայության. չէ՞ որ գնում էր հայրենիքին ծառայելու:

smbo

«Երբ նորակոչիկները իրենց զորամասի անուններն էին կարդում, ոմանք լարված ու հուզված էին, իսկ Սմբատի դեմքին ժպիտ էր, եկավ ու բա՛րձր, խրոխտ ձայնով հայտարարեց: Հենց այդ պահին զգացի, որ եղբայրս հասուն մարդ է արդեն», – պատմում է Սմբատի եղբայրը՝ Անդրանիկ Գաբրիելյանը:

Սմբատը տան փոքրն էր, եւ իրեն յուրահատուկ ուշադրություն ու սեր են նվիրել ընտանիքի անդամները.

«Մեր սփոփանքն էր. դա բացատրել հնարավոր չէ: Իրեն բոլորը սիրում էին, ձգտում էին դեպի իրեն, դրական էներգիայով լեցուն էր», – ասում է եղբայրը:

Անդրանիկի խոսքով՝ Սմբատը եւ իր մայրը շատ կապված ու մտերիմ են եղել: Մայրը՝ տիկին Կարինեն, դպրոցում Համաշխարհային պատմության ուսուցչուհի է, դասավանդել է նաեւ Սմբատին:

Անդրանիկը պատմում է, որ Սմբատը իրենից ու մյուս եղբորից շատ տարբեր է, բայց վախը անտեսելու տեսանկյունից նրանք նման էին:

smbat gabrielyan 2

«Մինչեւ բանակ գնալն էլ միշտ ասում էր՝ ամեն ինչ մեր ձեռքում է, երբ, որ պահին կարիք լինի՝ ամեն ինչ կանենք», – ասում է Անդրանիկը:

«Բարսելոնան» Սմբատի երկրպագած ֆուտբոլային թիմն էր, առհասարակ, ֆուտբոլ շատ էր սիրում. թե՛ դիտում էր, թե՛ խաղում: Զորամասը իրենց տան կողքին է՝ «Վաշտի թաղում», եւ Սմբատը հաճախ էր գնում այնտեղ՝ զինվորների հետ ֆուտբոլ խաղալու:

«Առավոտյան դպրոցում ոգեւորված պատմում էր խաղի մասին, վերջում էլ ավելացնում. «Վաշտի թաղից լավ տեղ չկա»: Բոլորիս հանդեպ ուշադիր էր, եթե հանկարծ նկատեր՝ մեկս մի քիչ նեղված ենք, կատակներ էր անում, փորձում օգնել»,  պատմում է դասընկերուհին՝ Անահիտը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել