10 աղջկական բաներ, որ տղամարդիկ գաղտնի են անում
10 աղջկական բաներ, որ տղամարդիկ գաղտնի են անում: Տղամարդիկ հաճախ քննադատում են աղջիկներին և կանանց նրանց որոշակի սովորությունների և բնորոշ վարքագծի համար:
Սակայն քչերին է հայտնի, որ նրանք գաղտնի անում են, այսպես ասած, աղջկական բաներ:
1. Տղամարդիկ սիրում են բամբասել: Նրանք դա անում են բավականին հաճախ՝ ցանկացած հարմար պահի, իսկ թեման էլ հիմնականում կանայք են:
2. Սեքսուալ շարժումներով պարեր, հատկապես, եթե մինչ այդ մի քանի բաժակ ըմպել են:
3. Շատ տղամարդիկ օգտագործում են դեմքի խնամքի միջոցներ:
4. Տղամարդիկ իրականում սիրում են կանացի կոկտեյլներ, նրանք առհասարակ գեղեցիկ դեսերտների սիրահար են:
5. Նրանք սիրում են օգտագործել կանանց լոգանքի միջոցները, չէ՞ որ գելերն ու լոսիոններն այնքան անուշ բույր ունեն:
6. Նրանք դիտում են ռոմանտիկ կոմեդիաներ և անգամ հուզվում են:
7. Նրանք աղջիկներին բնորոշ լուսանկարներ են անում:
8. Աչքերը ֆռացնելն իրականում կանանց էքսկլյուզիվ ժեստը չէ, տղամարդիկ էլ են դա հաճախ անում:
9. Երբ ոչ ոք չկա, տղամարդիկ, սանրը բարձրախոսի տեղ օգտագործելով, երգում են հայելու դիմաց:
10. Նրանք սիրում են ձեռքերը կոնքերին դրած կանգնել:
Աղբյուրը՝ blognews.am