Մամուլ

«Մեզ խաբել են»․ Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ

«Մեզ խաբել են»․ Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ

Panorama.am-ը գրում է․ «Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակիցները օգոստոսից կդառնան գործազուրկ։

«Մեզ ասել էին, որ բոլորին գործի կտեղավորեն «Երևանինկասացիա»-ում։ Մենք դիմում գրեցինք «Հայինկասացիայից ազատվելու, ապա «Երևանինկասացիա» ընդունվելու մասին։ Բայց պարզվեց, երեկ փակել են «Երևանինկասացիան»։ 200 աշխատակից մնում է բորդին»,– Panorama.am-ի հետ զրույցում ասում են աշխատակիցները։

Նրանք զարմացած են, տարիներ շարունակ պետությունից ոչ դոտացիա են ստացել, ոչ էլ դրա կարիքն են ունեցել, ինչու են եկամուտով աշխատող կազմակերպությունը լուծարում, աշխատակիցներին էլ անգործ թողնում։

««Հայինկասացիա»-ն շատ լավ գումար է վաստակել, հենց էս պահին իր հաշվին 2.5 մլն դոլար գումար ունի, կրկնում ենք՝ դոլար։ Օրական աշխատել ենք 12-13 ժամ, որ ինկասացիան գոյատևի, մենք էլ աշխատենք, ինչ ասենք, բոլորիս խաբեցին»,- ասում են նրանք՝ ավելացնելով, որ անցած օրերին ուսումնասիրել են տարբեր երկրների փորձն ու եկել եզրակացության, որ թե եվրոպական, թե ԱՊՀ պետությունների մեծ մասն ունեն պետական ինկասացիա։

«Հայինկասացիա» ՓԲԸ մի քանի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել