Ազատ խոսքՄամուլ

Մահանում եմ, դիմում եմ Աժ նախագահին, քաղաքապետին, վարչապետին․․․

Մահանում եմ, դիմում եմ Աժ նախագահին, քաղաքապետին, վարչապետին․․․

Սամվել Ալաշկերտ ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրել է․

«Մահանում եմ, դիմում եմ Աժ նախագահին, քաղաքապետին, վարչապետին կյանքս ու առողջությունս տվեցի, որ դուք ապրեք, պաշտոների անցնեք ու պաշտոնապես հուղարկավորեք ազատամարտիկների ոգին, ասեմ իմացեք չեք կարող, ես հաստատուն զինվորն եմ ազգիս: Նույնիսկ այս վիճակում պատրաստ պաշտպանել Հայրենիքս, արտաքին ու ներքին թշնամուց:

Դեղորայքի ու բուժման հարցերը չեք լուծում, գոնե անվճար 4 տախտակ հատկացրեք, այդքան փակ ձեռք մի եղեք, դուք ավել տախտակ չեք տանելու, եթե նույնիսկ ոսկուց լինեն տախտակները…

Ինքս ու շատ ազատամարտիկ եղբայրներս անշահախնդիր ամեն ինչ տվեցինք, որ դուք ապրեք, հարստանաք, փոխարենը անտարբերության արժանացանք, որ ես ու նմաներս էլ դագաղի գումար խնդրենք ձեզանից, մահը ինձ չի հաղթի, բայց ազգային ժողովի նախագահին առաջարկում եմ խորհրդարանում հանդես գալ, ինձ առաջին կարգի հաշմանդամ, շարժասայլակին գամված ազատամարտիկիս գնդակահարելու որոշումով հանդես գալ, այո ինձ գնդակահարեք էֆթանազիայի յենթարկելով, ես ստորագրում եմ, գուցե այդ տեղից էլ Հայաստանի հանրապետության պաշտոնյաները կարողանան օգտվել, իմ նմանների կյանքի հաշվին, ինքնապարգևատրման համար գումարներ կպցնելով, գուցե 1 000 000 $ դոլարանոց օթոներն են, կարևոր չտեսների համար, իրենց չտեսած կյանքին շքեղ կյանք ապահովելով, իրենց համար նյութականն է կարևոր, քան թե մարդկային կյանքը, ժողովրդի վիճակը…

Դրա համար երկիրը հասավ այս օրի, դրա համար է, որ առողջապահության համակարգում հիպոկրատի անվան տակ ժողովրդին մաշկող որոշ տականքներ, ինձ ու ազատամարտիկ եղբայրներիցս շատերին ասում էին գնացեք որտեղ կռվել եք այնտեղ էլ թող բուժեն ձեզ, դեղորյաք հատկացնեն, են էլ պարզվում է իմ ազատագրած պատմական հայրենիքը երկու մասի են բաժանել, պառակտել ազգիս ու ժողովրդին, տամոժնի դրել 7000 դրամ գումար են պահանջում հայրենիքիս մի հատվածից մյուս հատվածը գնալու համար, Հայրենիքի այն հատվածը, որի համար ազգովի արյուն ենք տվել, ինձ դեղորայքի գումար տալու փոխարեն, ինձանից են պահանջելու՞… փաստորեն մեր տված արյունը վաճառում եք մեր վրա, դե միանգամից դագաղն էլ նվիրեք, պաշտոնյա բոշեք, սուտ բարերար օլիգարխներ:

Արարչին կասեմ, որ օլիգարխ, պաշտոնյաները բարեգործություն անելով դագախ նվիրեցին, որովհետև դագաղը էժան էր, քան թե ցավերս մեղմող դեղորայքը: Չեմ զարմանում, այս անարդար ու շահամոլ աշխարհի կարգն է այդպես, երբ ունեի բավարար առողջություն և միջոցներ հացակիցները շատ էին, երբ դեղորայքի պահանջ ունեմ, կյանքի, ապրելու արդեն ոչ ոքի պետք չեմ, ոչ Հայրենիքին և ոչ էլ նրանց, ովքեր քայլում են ու հարստացել են, գրադ կայանքից տուժած իմ ոտքերի հաշվին, որն էլ կյանքիս ընթացքում ինձ գամեց հաշմանդամի սայլակին:

Հայրենիքիս, ազգիս, ժողովրդիս ազատության համար ինչպես 1988 թ ից և միշտ, պատրաստ եմ եղել կյանքս տալ, նունն էլ կանեմ հիմա, բայց հիմա կյանքը ինքն է ուզում խլել կյանքս, իսկ հարենակիցներս նույնիսկ մահացու ցավս մեղմելու դեղորայքով չեն աջակցում, աջակցողներից շատ շնորհակալ եմ:

Պետությանը պաշտոնյաները կթու կով են դարձրել իրենց համար, իսկ ժողովրդիս արնաքամ են անում, վերջին շապիկը հանում, ժողովրդի արյունը խմում, ես ապրում եմ 150 դրամանոց խաբող քաղաքապետի, 100 դրամի քաղաքում, ի’մ քաղաքում, ի’մ մայրաքաղաքում, այն քաղաքապետի, ով ժողովրդի համար «մտահոգ» 50 դրամի պայքար էր տանում, որ դառնա 150 դրամանոց քաղաքապետ, որ միլյոններով ինքնապարգևատրվի ու իմ դիմումներին չպատասխանի, իմ ցավերը մեղմող դեղորայքով չաջակցի…սա է ցավեցնող իրականությունը, մահանում եմ, «կարգին» քաղաքապետ, ի՞նչ փոխանցեմ Արարչին, ասեմ որ քո տները Եվրոպաներում են, իսկ մենք ազատամարտիկներս դագաղի փող ենք խնդրում, քանի որ դուք եք իմ երկրի տերերը…վարչապետի հատկացրած 30 000 դրամն էլ հետ եմ ուղարկում, հաշվի համար ասեք, էդ արժեքով դագաղ չեմ կարողանում ձեռք բերել:

Իմ մահը, ինչպես և իմ եղբայր ազատամարտիկ ընկերներից շատերինը, ձեր ուսերին է մնալու, պաշտոնյաներ, օլիգարխներ և անհայրենիք ունևորներ, ես ձեր հայրենակիցն եմ, ինձ դեղորայք է պետք վերջացել է, չեմ հասցնում: Պաշտոնյաները պետ բյուջեն իրենց համար դարձրել են սնման աղբյուր, իսկ դագաղը մեր համար դատարկ ինկասատոր…մնամ անհամբեր սպասող, ձեր զինվոր…իսկ եթե ոչ Աժ նախագահին փոխանցեք, թող արտահերթ նիստ հրավիրի և ինձ գնդակահարելու որոշումը շտապ կայացնեն առողջապահության նախարարն էլ իր ինքնագիրը թող թողնի որոշման տակ…»։

Կիսվել