Մամուլ

«Ռազբորկա» և ծեծկռտուք ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդու և Մասիսի քաղաքապետի եղբոր միջև

«Ռազբորկա» և ծեծկռտուք ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդու և Մասիսի քաղաքապետի եղբոր միջև

Hraparak.am-ը գրում է․Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում մեր տեղեկություններով «ռազբորկա» է տեղի ունեցել երբեմնի ՀՀԿ-ական, ներկայում հեղափոխականների ջրերն անցած Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանրահայտ եղբոր՝ Գոռի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջեւ։ Կողմերի միջեւ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանությունը բերման է ենթարկել ութ հոգու՝ Գոռ Համբարձումյանին ու նրա «կամանդին», որոնք ավելի շատ հայտնի են իրենց մականուններով՝  Զիբիլի Գոռիկ, Խուճուճ Կարեն եւ այլ, բերման է ենթարկվել նաեւ Մուրադյանի որդին՝ Նվերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում