Արտաշատում կորոնավիրուսով վարակված 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից
Արտաշատում կորոնավիրուսով վարակված 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից
Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից:
Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:
Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով:
Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում: