ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը (Տեսանյութ)
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այն ընդունվեց կողմ 89, դեմ 0, ձեռնպահ 0 ձայներով: Նիստին չէին մասնակցում ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորները:
Հավելենք, որ նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում