Ազատ խոսք

Սա ին՞չ է նշանակում պարոն նախարար, սա նշանակում է, որ, մաքուր օդը նպաստում է վարակի տարածման անկմանը

Սա ին՞չ է նշանակում պարոն նախարար, սա նշանակում է, որ, մաքուր օդը նպաստում է վարակի տարածման անկմանը

Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ ուշադիր և այն էլ մի քանի անգամ նայում էի Արսեն Թորոսյանի ճեպազրույցը լրագրողների հետ։ Բազմիցս ասել եմ եւ նորից կրկնում եմ, որ հենց Թորոսյանն է ապակողմնորոշում մարդկանց, պարետին, վարչապետին։

Դիմակների մասին հարցերին պատասխանեց, որ եթե չլինեին դիմակային խստացումները , ապա այսօր կունենայնք 800ից ավել վարակակիրներ , և այն կանխատեսումները, որ հունիսի 9-ին պետք է ունենաինք 15000 վարակակիր , ունենք հունիսի 12-ին:

Միևնույն ժամանակ հայտարարում է, որ եկեք ֆիքսենք, որ միայն լավ դիմակի էֆեկտիվ կիրառելիությունը կարող է կանխել վարակի տարածումը` օրինակ ասենք 7 օրից:

Ըստ նրա խոսքի՝ ինչը նշանակում է, որ որակով և Էֆեկտիվ դիմակներ կրելու դեպքում վարակի անկումը կգնա 1-ից 1 (10-9 ,9-8 ,8-7, ) և այսպես կունենանք թվերի անկում:

Այնուհետև հավելում է, որ եթե ճիշտ և էֆեկտիվ չես կրում վարակը տարածվում է 1-ից 2(10-12, 12-14): Հարցին, թե ինչ՞ու կառավարությունը, պարետը կոչ են անում ինքնաշեն դիմակներ կրել , պատասխանում է, որ միգուցե ավելի վատ լիներ: Հիմա ճեպազրույցի ամենահետաքրքիր մասը:

Հիշում եք չէ մոտ մեկ ամիս անընդհատ քարոզում էին ՄՆԱ ՏԱՆԸ: Ուրեմն այն հարցին թե արդյոք սպասվում է աշնանը երկրորդ ալիքը պատասխանում է . պետք է տխրեցնեմ, քանի որ ցանկացած սուր շնչառական վարակ ակտիվանում է աշնանը՝ այն ժամանակ, երբ մարդիկ մնում են տներում, չեն օդափոխում սենյակները, ինչի հետևանքով ավտոմատ վարակման տեմպերը աճում է:

Սա ին՞չ է նշանակում պարոն նախարար, սա նշանակում է, որ, մաքուր օդը նպաստում է վարակի տարածման անկմանը, ինչպես սա հասկանալ։ Այդ դեպքում ին՞ չու եք մարդկանց մաքուր օդին պարտադրում դիմակ կրել, թ՞ ե նորից ընդունենք որպես տեխնիկական վրիպակ, իսկ միգու՞ցե միամիտ լեզվի սայթակում:

Կամ ին՞չու երկու տարի անընդմեջ վարկաբեկեցիք, աշխատանքից ազատեցիք և աման լվանալու կամ բեռնատար մեքենա քշելու ուղարկեցիք բուժ աշխատողներին, որ այսօր դիմում եք արտերկրի բուժ աշխատողների օգնությանը:

Կասեք հանրությունը իմանա ՝ ինչ՞ ու չեք ընդունում տարբեր բժիշկների և բուժ . աշխատողների (ՁԻԱՀ կենտրոնի աշխատանքից ազատված մասնագետների , հակատուբերկուլյոզային կենտրոնի աշխատանքից ազատված մաստնագետների, իմ և իմ գործընկերների) և այլ աշխատանքից ազատված մասնագետների օգնության ձեռք։

Երևի ուզում եք ամբողջ աշխարհին ապացուցել, որ ձեր ասած «Չմո» երկիրն է: Չէ. Թորոսյան, գահավիժում ես ոչ թե օրերով , այլ արդեն վարկյաններով: Իսկ դավադրության տեսության հիմնադիրը ՝ կառավարության և հայ ազգի հանդեպ, դուք ինքներդ եք»:

Կիսվել