Թոքաբորբի դեմ ենք պայքարում. Վիկտոր Մնացականյանը եւ իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով
Թոքաբորբի դեմ ենք պայքարում. Վիկտոր Մնացականյանը եւ իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով
Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը կնոջ ու երեխաների հետ վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Մնացականյանը։
Նա նշեց, որ թեստավորվել է, եւ պատասխանը դրական է եղել։
«Փառք Աստծո, համեմատ ավելի լավ են կինս ու երեխաներս։ Հիմա պայքարում ենք թոքաբորբի դեմ։ Թույլ եմ, չեմ կարող խոսել»,- ասաց Մնացականյանը։