«Ծառուկյանը դատապարտվել է եկեղեցու մոտ խմբակային բռնաբարության և կողոպուտի մեղադրանքով»․ Վահե Գևորգյան
«Ծառուկյանը դատապարտվել է եկեղեցու մոտ խմբակային բռնաբարության և կողոպուտի մեղադրանքով»։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միլիցիոներ Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է եկեղեցու տարածքում խմբակային բռնաբարությանը մասնակցելու և կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Հետո իր հանցակիցների դեմ ցուցմունք ա տվել, որ նրանք են արել: Հետո էդ նույն մարդը մտել ա քաղաքականություն, դարձել պատգամավոր ու գողական ա գնում:
Հետո «բարեգործության» անվան տակ ու եկեղեցի կառուցելով ահագին մարդու համոզել ա, որ ինքը հոյակապ մարդ ա:
Էս հերթականությունը, երբ նայում եմ, թե ովքեր են որոշումներ կայացրել էսքան տարի, մտածում եմ՝ պիտի վաղուց վերացած լինեինք»։