Մամուլ

Մանկահասակ երեխաներին բաժանել են «оргазм для вас или вы для оргазма» գրքույկներ

Մանկահասակ երեխաներին բաժանել են «оргазм для вас или вы для оргазма» գրքույկներ

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Այսօր համացանցում նկատեցի մի տեսանյութ, որում փաստվում է, թե ինչ -որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են «սեռական դաստիարակության» համարվող «оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ:

Խնդրում եմ, եթե գիտեք ծնողներ, եթե տեղյակ եք նմանատիպ երևույթի և որ Դա իրապես տեղի է ունեցել, ապա կապվեք ինձ հետ և փորձենք հասկանալ, թե ովքեր են և ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը և առանց ծնողի թույլտվության ՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն:

Երեխային սովորացնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել», բայց անծանոթ տոտայից «գիրք» վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է:

Առաջարկում եմ առանց էմոցիաների, առանց ավելորդ քննադատությունների և պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը:

Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի: Նպատակը կանխարգելելն է, ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք:

Կանխավ շնորհակալ եմ»:

Կիսվել