Աշխարհ

Ռամզան Քադիրովը կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել է հիվանդանոց

Ռամզան Քադիրովը կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել է հիվանդանոց

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ կորոնավիրուսի կասկածանքի պատճառով: Գրոզնիում հայտարարել են, որ Քադիրովն անձամբ է վերահսկում Covid-19-ով պայմանավորված իրավիճակը, իսկ վերջինիս առողջական վիճակի մասին հրաժարվել են մեկնաբանություն տալ:

Baza-ն, ТАСС-ը, РИА Новости-ն ու Интерфакс-ը միաժամանակ հայտնել են, որ Քադիրովը ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոց, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ Չեչնիայի ղեկավարի վիճակը կայուն է: Նաեւ նշվում է, որ բացի Քադիրովից, հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Չեչնիայի առողջապահության նախարար Էլհան Սուլեյմանովը՝ դարձյալ կորոնավիրուսի կասկածով:

Նշենք, որ Չեչնիայում մարտի 21-ի տվյալներով, ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 1026 դեպք է հաստատվել, նրանցից 625-ն առողջացել են, մահացել է 11 մարդ:

Կիսվել