Կորոնավիրուսի տարածմամբ Հայաստանն անցավ Իրանին
Կորոնավիրուսի տարածմամբ Հայաստանն անցավ Իրանին
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Կորոնավիրուսի տարածմամբ Հայաստանն անցավ Իրանին
Այսօր արդեն Հայաստանում 1 մլն բնակչի հաշվով ունենք 1446 կորոնավիրուսի վարակման դեպք, նույն ցուցանիշը Իրանի դեպքում 1412 է։ Այսօր Հայաստանն անցավ Իրանին։
Հիշու՞մ եք՝ Իրանն աշխարհի երկրորդ խոշոր օջախն էր Չինաստանից հետո։ Հետո Իրանն ու Իտալիան աշխարհի հիմնական օջախներն էին։
Հիշու՞մ եք, երբ Իրանում կիրոնավիրուսն իր սև գործն անում էր արդեն, Հայաստանում դեռևս վարակվածներ չկային: Հիշու՞մ եք, որ օրերով աղաղակում էինք՝ փակեք Իրանի հետ սահմանը, իսկ սրանք պետության հաշվին ինքնաթիռ ուղարկեցին Իրան և հենց մեր՝ հարկատուներիս գումարներով փաստացի վարակը Իրանից բերեցին Հայաստան:
Հիշու՞մ եք, որ բացի Հայաստանից, տարածաշրջանի բոլոր երկրներում վարակը կար: Իսկ այսօր արդեն Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով նորանոր ռեկորդներ է սահմանում:
Կրկնում եմ՝ մահեր հարուցած հանցավոր անգործության, պաշտոնական անփութության ու այս դժոխքը ստեղծելու համար պատասխան պիտի տրվի: Սարսափելի է պատկերացնել հետո ինչ է լինելու»։