Ազատ խոսք

Ժողովուրդ սրանք շառ են աշխատեք իշխանական թեւից մարդ տեսնելուց ճանապարհներդ փոխեք․ Իրինա Դանիելյան

Ժողովուրդ սրանք շառ են աշխատեք իշխանական թեւից մարդ տեսնելուց ճանապարհներդ փոխեք․ Իրինա Դանիելյան

Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանը իր էջում գրել է․

«Ժողովուրդ սրանք շառ են աշխատեք իշխանական թեւից մարդ տեսնելուց ճանապարհներդ փոխեք, կարող ա կողքներով անցնեք ասեն հղիացանք։

Երեկ ընկերներիցս Արթուրին են ձերբակալել, հեծանիվով է եղել Նիկոլային տեսել է եւ տվել է բոլորիս կողմից հուզող հարցը, ոստիկաննե՜ր ձեզ հուզող հարցն էլ է տվել Արթուրը, որ երեկ թեւերը ոլորելով ձերբակալել եք, ընդամենը հարցրել է՝ էդ մանկապղծության օրենքը խի եք ընդունել։

Որքանով որ տեղյակ եմ Արթուրը «ԿԱՄՔ» հասարակական շարժման ներկայացուցիչ է եւ մայիսի 11-ին ԱԺ մուտքի մոտ պայքարել է որ այդ սրբապիղծ օրենքը չընդունեն։

(https://www.facebook.com/Chakhalyan.Javakhk/videos/536621003890820/?vh=e&d=n)

Մայիս 12-ին էլ դեպքի օրը եղել է Նախագահականի նստավայրում, որ Անգլիայի շպիոնը չստորագրի Լանզարոտի Կոնվենցիան։

Արթուրը հիմա ձերբակալվել է քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու կասկածով։

Այն է՝ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։

Հ.Գ. Վերեւը որ գրել եմ սրանք շառ են սրան էլ է վերաբերվում, առավոտվանից մի ծաղրածու է փողոցում թափառում, մարդկանց հատատա տալիս, թե խի բժշկական դիմակով չեք, գիտեք չէ դա ինչ է նշանակում, որ իրենց հանցավոր անփութության շառը գցեն ժողովրդի վրա, որ մի քանի օրից երբ վարակվածների թիվը հասնի 5000-ի էսօրվա տեսանյութը հանեն ցույց տան՝ «մենք մարդկանց հորդորում էինք դիմակներ կրել, էն էլ ժողովուրդը անգրագետ պողոս է բան չի հասկանում»»։

Կիսվել