Մահացել է Իրաքի Հաշիմիթյան արքայատոհմի վերջին արքայադուստրը՝ Բադիան
Մահացել է Իրաքի Հաշիմիթյան արքայատոհմի վերջին արքայադուստրը՝ Բադիան
Այս մասին հաղորդվում է Արաբական թագավորական գործակալության թվիթերյան էջում։
Իրաքի Հաշիմիթյան թագավորության վերջին արքայադուստր Բադիա Բինթ Ալի Բին Հուսեյնը մահացել է 100 տարեկանում։
Նշվում է, որ արքայադուստրը մահացել է շաբաթ՝ մայիսի 9-ին, Լոնդոնում։
Բադիան Իրաքի վերջին թագավոր Հիջազի դուստրն էր։ Նա իրաքյան վերջին արքայադուստրն էր, որը ողջ էր մնացել 1958 թվականի հուլիսին նրա ամբողջ ընտանիքի կյանքը խլած սպանության արդյունքում։
Այդ օրը՝ հուլիսի 14-ին՝ գեներալ Աբդել Քերիմ Քասեմի ղեկավարությամբ հեղաշրջման ժամանակ գնդակարահվել էր Ֆայսալ II-ի ամբողջ թագավորական ընտանիքը, և այդ ողբերգությամբ վերջ էր տրվել Իրաքում Հաշիմիթյան արքայատոհմի շուրջ 40-ամյա կառավարմանը։