Ինչպե՞ս էր Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին (Տեսանյութ)
Ինչպե՞ս էր Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին
«Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր, թե ինչ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:
Կադրերից երեւում է, որ վարչապետը հեռանում է նիստերի դահլիճից՝ մինչեւ այդ հրահանգ տալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Ծեծկռտուքի ժամանակ նիստերի դահլիճում էին նաեւ Կառավարության մյուս անդամները, այդ թվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Կադրերում երեւում է նաեւ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի կողմ է տանում Արարատ Միրզոյանին, որից հետո վերջինս պահանջում է՝ անվտանգության աշխատակիցներին մտնել նիստերի դահլիճ եւ հանդարտեցնել իրավիճակը:
Տեսանյութը ստորև