Մինչև մայիսի վերջ ձգենք, մարդ չի մնա․ կարելի է պատվովճարների նախագիծն ընդունել․ տրագեդիա չի. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
Մինչև մայիսի վերջ ձգենք, մարդ չի մնա․ կարելի է պատվովճարների նախագիծն ընդունել․ տրագեդիա չի. Սասուն Միքայելյան
Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չենք հասցնի մինչեւ 70 տարեկան ու նոր ինչ-որ պարգեւավճարներ տանք, որովհետեւ մարդ չի մնա: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցին:
«Նույն արցախյան ազատամարտի մասնակիցներին հինգ հազար դրամ հավելավճարը, որ տալիս է պետությունը՝ թոշակի անցնելու դեպքում, շատ մեծ պրոբլեմ են սարքել: Կուզենայի մեր կառավարությունը դրան ուշադրություն դարձներ»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ արցախյան ազատամարտի վետերաններն էլ նպաստավոր վիճակում չեն եւ ունեն սոցիալական մեծ խնդիրներ: «Ոչ թե մենք լացում ենք, այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի:
Այսօր գիտեք, որ Արցախի պատերազմի վետերաններն էլ ոչ բարվոք վիճակում են, սոցիալական մեծ խնդիրներ ունեն: Ոչ թե մենք լացում ենք, այս հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Տեսանյութը ստորև