Մամուլ

Ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ այս պահին շրջափակել են Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքերից մեկը

Ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ այս պահին շրջափակել են Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքերից մեկը

Այս պահին ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ շրջափակել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքերից մեկը:

Խոսքը, մասնավորապես, Երիտասարդական մետրոյի դիմաց գտնվող շենքի մասին է, որտեղ գտնվում է HSBC բանկը: Ըստ ամենայնի նրանք ինչ-որ գործողություններ են իրականացնում:

Տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել ոչ փաստաբաններից, ոչ էլ իրավապահներից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Չի բացառվում, որ այս գործողությունը կապ ունենա հենց դրա հետ:

Կիսվել