Քիմ Քարդաշյանը անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին
Քիմ Քարդաշյանը անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որը ստեղծվել է երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի և նկարիչ Գևորդ Մուրադի համագործակցության արդյունքում։
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, և ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն։ Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել համատեղ աշխատանքով, որը ստեղծվել է Ցեղասպանության զոհերի թոռների կողմից»,- թվիթերյան իր էջում գրել է Քիմը։
Alan & Aram also did a collaboration/time-lapse video with artist Kevork Mourad, which is the first track on the album and live now. Watch this video in honor of the Armenian Genocide and the Armenian Genocide Remembrance Dayhttps://t.co/JQk25uzLqM
— Kim Kardashian West (@KimKardashian) April 24, 2020