Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում. Արայիկ Հարությունյան
Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում, կարող եք մեծ գործ արած լինել` տեղեկատվություն տարածելու հարցում:
Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգվածաբար տարածել ձեր էջերում` հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կանխավ շնորհակալություն…
Ինչպես պետք է ինքնամեկուսանալ
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:
Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
Մնացե՛ք տանը
Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է
Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
Առանձնացրե՛ք տնային պարագաները
Հյուրեր մի՛ ընդունեք
Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
Հերմետիկ փակեք աղբամանը
Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»: