Մամուլ

Ռուսաստանում մարտի 1-ի գործով ձերբակակվել է Վահագն Հարությունյանը

Ռուսաստանում մարտի 1-ի գործով ձերբակակվել է Վահագն Հարությունյանը

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Դատախազությունից։ «Մարտի 1»-ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ-ում և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերին, սակայն խափանման միջոց ընտրված չէ. դատարանը մերժել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը:

Կիսվել