«Հանրաքվեն չեղարկելու գաղափարը հրողներին խնդրում եմ ավելացնել նաեւ մի այսպիսի հիմնավորում…». Լևոն Բարսեղյան
«Հանրաքվեն չեղարկելու գաղափարը հրողներին խնդրում եմ ավելացնել նաեւ մի այսպիսի հիմնավորում…». Լևոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Ֆեյսահայության մի մասը պահանջում է հանրաքվեն թագավիրուսի պատճառով չեղարկել, մյուս մասը՝ նույն պատճառով հետաձգել, երրորդ խումբը այդպես անհանգիստ չէ, չորրորդ խումբը նոր-նոր իմանում է դիմակների մասին։
Ամենակայֆը չեղարկման գաղափարը հրողներն են, նույնիսկ միտք կարդացի, թե, մթոմ Նիկոլը ինտենսիվ քարոզարշավ է անում, որպեսզի, եթե համոզվի, որ Այո-ն կրվելու է, ամսի հինգին մոտիկ չեղարկի հանրաքվեն։ Երեւի ասի, թե երբ մարդկությունը կբուժի բոլոր հիվանդությունները, այն ժամանակ էլ հանրաքվե կանենք։
Հանրաքվեն չեղարկելու գաղափարը հրողներին խնդրում եմ ավելացնել նաեւ մի այսպիսի հիմնավորում, որ ես ապրիլի հինգին երկար եմ քնում, չէր կարելի այդ օրը հանրաքվե նշանակել… Չափալախեք մի հատ ձեզ լահմաջոյով, հա՞, աժժ ջան։
Պաչում եմ։
Ձեր՝ Կինո Երեւանի մայլի բուժքուր»: