Շոու-բիզնես

«Ամեն անգամ բժիշկները զգուշացնում էին, բայց չէի դիմանում». Հասմիկ Խոջյան

«Ամեն անգամ բժիշկները զգուշացնում էին, բայց չէի դիմանում». Հասմիկ Խոջյան

Bravo.am-ը գրում է․ Հասմիկ Խոջյան, ով այս շրջանում նկարահանվում է «Անհասցե ծնվածները» սերիալում, նոր է վերադարձել ուղեւորությունից: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ մայրիկի հետ է ճամփորդել:

«Մասնակցել եմ Արվետների միջազգային փառատոնին՝ որպես հատուկ հյուր: Աշխարհի տարբեր անկյուններից հրավիրվել էին դերասաններ, թատրոնի տեսաբաններ, թատերագետներ, ռեժիսորներ, պարողներ, երգիչ-երգչուհիներ, նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ…

Մասնակցել եմ ներկայացումներին հաջորդող փակ քննարկումներին. իրենց համար կարեւոր էր յուրաքանչյուրի կարծիքը: Մեծ սիրով ու ոգեւորությամբ հետեւեցի Հայաստանից ժամանած պարի խմբի ելույթին, ովքեր պատվով ներկայացրին մեր ժողովրդական պարերը:

Հասմիկ Խոջյան

Հյուրերը մոտենում ու շնորհավորում էին ինձ՝ Հայաստանի լավ ելույթի կապակցությամբ: Բոլոր ազգերի ներկայացուցիչները տպավորված էին հայկական երաժշտությամբ, տարազների գույներով եւ ժպտերես մասնակիցներով»,- ասել է նա:

Հասմիկը հասցրել է վայելել օվկիանոսն ու արեւը.«Երբ գործնական այցն ուղեկցվում է հաճելի հանգստով, ամեն ինչ դրախտային է լինում: Այդ 10 օրերի ընթացում ե՛ւ ունեցա մասնագիտական աճ, ե՛ւ կարողացա լավ լիցքաթափվել:

Հասմիկ Խոջյան

Մեդուզաներն ինձ շատ սիրեցին եւ մեկ օրվա մեջ 3 անգամ նույն ձեռքս կծեցին: Ամեն անգամ բժիշկները մշակում էին վերքը, խնդրում, որ չմտնեմ ջուրը, բայց չէի դիմանում:

Մեկ ժամից ձեռքս բռնած ու անտանելի ցավով գնում, ասում էի, որ նորից են կծել: 3-րդ անգամ ամաչեցի դիմել, երեւի դա է պատճառը, որ թեթեւ հետք մնաց»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում