Հայաստանում հաստատվեց առաջին կորոնավիրուսի դեպքը
Հայաստանում հաստատվեց առաջին կորոնավիրուսի դեպքը
Այս տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում հաստատեց ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը։
Նա մասնավորապես գրել է՝
«Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։
Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ»։