Մամուլ

Չտխրեք, լիքը ավելի հետաքրքիր թեմաներ են լինելու․ Արմեն Աշոտյան

Չտխրեք, լիքը ավելի հետաքրքիր թեմաներ են լինելու․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Մինչեւ ապրիլի 3-ը մոտավոր այսպիսի տեսք են ունենալու հանրաքվեի մասին մամուլի հետ իմ հարցազրույցները։

Լրագրող
-Ինչպե՞ս կմեկնաբանեք գալիք հանրաքվեն։
Ես
-Մեր տեսակետը հստակ շարադրված է ՀՀԿ երկու հայտարարությունների մեջ։

Լրագրող
-Այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը ձեզ անվանեց…(օրը մի բան կասի)
Ես
-Մեր տեսակետները հանրաքվեի մասին դրանից չեն փոխվում։

Լրագրող
-Բայց նա ասում է, որ նախկինները զավթել են …
Ես
-Կներեք, Ձեր էլեկտրոնային հասցեն կտա՞ք։

Լրագրող
-Ինչի՞ համար։
Ես
-Որ ուղարկեմ ձեզ մեր երկու հայտարարությունները հանրաքվեի մասին։

Ասածս ինչ է. չտխրեք, լիքը ավելի հետաքրքիր թեմաներ են լինելու»։

Կիսվել