ՄամուլՏեսանյութ

Երեկ Երևանում «յաշիկի» և Nissan-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարը (Տեսանյութ)

Երեկ Երևանում «յաշիկի» և Nissan-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարը

Shamshyan.com-ի փոխանցմամբ երեկ՝ փետրվարի 14-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի տեսանյութը, որն արձանագրել է տեսախցիկը։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mercedes G55 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Նալբանդյանը, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Վարանյանին։

Հիվանդանոց են տեղափոխվել Nissan-ի մեջ գտնվողներ՝ Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Մկրտչյանը, 29-ամյա Դավիթ Վարդանյանը, 28-ամյա Գայանե Սարգսյանը, ինչպես նաև Mercedes-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Հայկ Կարապետյանն ու 25-ամյա Մարատ Խաչատրյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում