Մամուլ

«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը

«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը.

Ելնելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունից, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները փոխվել են օրինական ընտրությունների արդյունքում, իսկ դատական իշխանության հանդեպ կա տոտալ անվստահություն և ՍԴ-ն համարվում է այդ իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրային ընկալման մեջ ունենալով նախկին իշխանության սպասարկուի անբեկանելի համբավ, իրավիճակ, որ չունի հանգուցալուծման քաղաքակիրթ այլ տարբերակ, քան հանրաքվեն, «Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը։

Միևնույն ժամանակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը հիշեցնում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է նոր ՍԴ ընտրել՝ հիմնավորելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որն էլ մնացել է անպատասխան:

«Հանրապետություն» կուսակցությունն ի սկզբանե դեմ էր և ակտիվ Ոչ-ի կողմնակից է եղել 2015-ի Սահմանադրության փոփոխություններին ու խորհրդարանական կառավարման մոդելին:

Մենք գտնում ենք, որ Հայաստանում հիմնական, չփոփոխվող և արագ որոշումների հնարավորություն տվող մոդել կարող է լինել միայն լրիվ նախագահական կառավարում ապահովող համակարգը։

Մենք համոզված ենք, որ 2015-ի Սահմանադրությունը անկատար է, լի մեծ ու փոքր հակասություններով, և վաղ թե ուշ ամբողջությամբ պիտի փոխվի:

«Հանրապետություն» կուսակցություն

Կիսվել