Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի
Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի
Hraparak.am-ը գրում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի։ Նա ոլորտի երկարամյա ներկայացուցիչ Քրիստինե Մելքոնյանն է։
Վերջինս 2000թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը:
2000թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 2000-01թթ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդաշարը:
2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2001թ-ից աշխատում էր «Առաջին» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան:
Մոտ 20 տարվա համագործակցությունից հետո 2019-ին նա լքեց Հանրայինը։ 2013-ից, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, Մելքոնյանը նրա մամուլի խոսնակն էր մինչև Կոստանյանի հեռանալը։