Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է. Դավիթ Տոնոյան
Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչեւ չապացուցվի, որ եղել է ինքնապանություն, որեւիցե մեկը որեւիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի:
Ես որեւիցե ապացույց չունեմ դեռեւս, որ եղել է ինքնապանություն, որեւիցե մեկը պնդել, որ եղել է ինքնապանություն, չի կարող, իրավունք չունի:
Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա, ընդ որում ձերբակալվածներից մեկն այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում, Առաքել Մովսիսյանի, 3-ն էլ համածառայակիցներ են, որոնց միջեւ եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, ինչը բերել է սրան, թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես եւ պարզվում է նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է» -ասաց նախարարը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում