Սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ․ Փաշինյան
Սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ․ Փաշինյան
Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Փաստ համար 37/2 – Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական եւ ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020 թ. հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ:
Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 % տոկոսադրույքով (եկամտահարկի վճարումից հետո) երկրորդային շուկայից՝ առավելագույնը 9 % տոկոսադրույքով, որից 3 %-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից:
Երկու դեպքում էլ բնակարանի արժեքի 10 % կանխավճարը վճարվելու է պետական բյուջեից:
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ»։