Աշխարհ

Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է Արա Զոբոյանը, ով ևս մահացել է:

Armenpress-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է CBS Los Angeles-ը:

Ուղղաթիռում եղել է 8 ուղևորներ, որոնք բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել առավոտ շուտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:

Կոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին:

Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:

ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր:

2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

Կիսվել