Քսան տարի առաջ Հայաստանում այսքան հաստավիզ, սափրագլուխ, գողական ենթամշակույթ կրող և քծնող մարդիկ չկային, որտեղի՞ց ծնվեցին սրանք
Քսան տարի առաջ Հայաստանում այսքան հաստավիզ, սափրագլուխ, գողական ենթամշակույթ կրող և քծնող մարդիկ չկային, որտեղի՞ց ծնվեցին սրանք
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախորդ իշխանություններին հաջողվեց “բացահայտել” իշխանատենչ որոշ մարդուկների գենետիկորեն գոյություն ունեցող ամենավատ հատկանիշները։
Ամբողջ կեղտը (քծնանքից մինչև սրիկայություն, խաբեությունից մինչև թալան) դարձավ քաղաքական կատեգորիա։ Ցավոք, այսօր այդ ամենն անչափ դժվար է շտկել…
Հետհեղափոխական Հայաստանում որոշ փորձառու շնաձկեր փորձում են “ստեղծել” կեղծ կրիտիկական վիճակներ, որպեսզի պահպանեն իրենց ունեցվածքը։ Սա պարզունակ թվաբանություն է։
Մոռանալ կեղտը ու խոսել մեծ ու վեհ գաղափարներից, հայրենասիրությունից, ազգային արժեքներից, պարզապես ծիծաղելի է։
Բոլոր իշխանություններն էլ այդպիսինն են, սակայն նախկինները արտառոց են նրանով, որ ատամներով են պայքարում իշխանությունը վերանվաճելու համար։
Հ. Գ. Քսան տարի առաջ Հայաստանում այսքան հաստավիզ, սափրագլուխ, գողական ենթամշակույթ կրող և քծնող մարդիկ չկային, որտեղի՞ց ծնվեցին սրանք։
Քաղաքական դաշտն այդպես էլ չի հաջողվում “մաքրել” բրուցելոզով հիվանդ գործիչներից։ էս ինչ գլխաքանակա…
Փաստորեն այս հիվանդության դեմ որևէ պատվաստանյութ չի օգտագործվում, բուժում ևս չկա, միակ տարբերակը “ոչնչացնելն է”, որպեսզի վարակը չեզոքացվի… թե չէ ոմանց կարծիքով ազգային անվտանգությունը “կտուժի”… էս ինչ զուլում էր…
Մնացյալն հաջորդիվ…»։