ՄամուլՏեսանյութ

Վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու, կլինենք հանցագործ կամ կմեռնենք. մսավաճառների ակցիան՝ Արարատում․ Տեսանյութ

Վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու, կլինենք հանցագործ կամ կմեռնենք. մսավաճառների ակցիան՝ Արարատում

News.am-ը գրում է․ Երեկ մեզ մարդու տեղ չդրեցիք, դե վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Արարատի մարզպետարանի դիմաց հայտարարեցին մսավաճառները, որոնք բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

«Մեր հարգելի նախարարների խելքը շատ է, ասեմ՝ թող հաշվարկեն։ Գյուղացին առնում է մի խոզի գոճին 30 հազար դրամ, էդ գոճին պետք է 40-ից 45 հազար դրամի կեր ուտի, որ դառնա 35 կիլոգրամ, դարձա՞վ 70-ից 75 հազար դրամ։

Էսօր, որ գյուղացին մորթում է՝ 60 հազար դրամ փող է հանում. էլ սպանդանոց ո՞նց տանի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչներից մեկն ասաց, որ շարունակվելու են բողոքի ակցիաները. «Մենք թավշյա հեղափոխությանը մասնակցել ենք հենց սպանդանոցների փակվելու համար։

Ինչի՞ համար են հին ծրագրերը բերում Կառավարություն։ Մեզ վարչապետն ասում էր՝ ձեր կողքին ենք, դուխով, պարոն Փաշինյան, մենք դուխով ենք, գյուղացին դուխով է։ Երեկ մեզ մարդու տեղ չդրեցիք, դե վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու. կլինենք հանցագործ կամ կմեռնենք»։

Կիսվել