Ազատ խոսք

Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է․ Արմեն Աշոտյան

Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է․ Արմեն Աշոտյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և, ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային “կռիշայությամբ”, այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ:

Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու:

Ինչպես կասեր ժողովրդի վստայությունը չարաշահած և մարդկանց համբերությունը փորձարկող մերձավոր ազգականդ, հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր»:

Կիսվել