Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են՝ դուրս գալ երկրից. «Փաստ»
Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են՝ դուրս գալ երկրից
«Փաստ» թերթը գրում է․
«Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին:
Կուտոյանի առեղծվածային մահից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, իր անվտանգության ծառայությունն է ուժեղացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Մեր աղբյուրները պնդում են, որ Վանեցյանի հարազատներն ու ազգականները համոզում են, որ նա գոնե առժամանակ դուրս գա երկրից, քանի դեռ ամեն ինչ չի «պարզաջրվել»:
Այս տեղեկությունները Արթուր Վանեցյանից ճշտել չհաջողվեց, նա երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չէր պատասխանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: