Մամուլ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

Այս մասին Bavnews.am-ին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա​ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի​ անժամանակ​ մահվան մասին:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»:

Կիսվել