ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

«ՀՀ-ում ամեն բան հնարավոր է, այդ թվում՝ հեղաշրջում». Զարուհի Փոստանջյան

«ՀՀ-ում ամեն բան հնարավոր է, այդ թվում՝ հեղաշրջում». Զարուհի Փոստանջյան

Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վերջին շրջանում նկատվող ակտիվությունը պայմանավորված է նրա ներկայացրած քաղաքական հայտով, ինչը մտահոգում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Դրանք դրդիչ պատճառներ էին, որոնց հիմքում ընկած է այն քաղաքականությունը, որը մտահոգում է գործող իշխանության առաջին դեմքին և ԱԱԾ նախկին ղեկավարին»։

Դիտարկմանը, թե Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված անանուն հոդվածը, որտեղ խոսվում էր Փաշինյանի ընտանիքի դեմ հակաքարոզչություն իրականացնելուց, բայց ոչ, ասենք, «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանը պաշտոնից հեռացվել է, որովհետև փորձ է արել պետական հեղաշրջման, Զարուհի Փոստանջյանն ասել է.

«Այդ մոտեցումը խտրական է, որովհետև թե՛ անանուն հոդվածի, թե՛ այդ անձի ասածի պարագայում պետք է իրավապահ մարմինները գործողություններ իրականացնեին. օրինակ՝ հրավիրեին իրենց մոտ ու ստանային բացատրություններ ասածների վերաբերյալ. իրավապահները պետք է գնային Հրաչյա Հակոբյանի մոտ և նրանից հասկանային՝ ի՞նչ նկատի ունի, երբ նման բան է ասում։

Պետք է կատարվեր հետաքննություն, և, եթե առկա լինեին փաստեր, հարուցվեր քրեական գործ:

Բայց մենք տեսնում ենք, որ մի անանուն հոդվածի հետ կապված գործընթաց է իրականացվում, իսկ մյուս դեպքում՝ այն չկա»:

Եթերի ընթացքում նա նշել է, որ ՀՀ-ում ամեն բան հնարավոր է, այդ թվում նաև՝ հեղաշրջում, քանի որ երկրում գործող Կառավարությունից կա դժգոհություն: Նրա խոսքով՝ խոցելի է նաև պետական անվտանգության համակարգը։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակին՝ Փոստանջյանը նշել է, որ քանի որ ՍԴ դատավորները պրոֆեսիոնալներ են և հասկանում են, որ ընդունված օրենքը հակասահմանադրական է, չեն գնում վաղ կենսաթոշակի։

«Եթե նրանք որոշեն օգտվել այդ թոշակից, վաղը կամ մյուս օրն այդ օրենքը չեղարկելու դեպքում կզրկվեն և՛ իրենց պաշտոնից, և՛ իրենց այդ թոշակից, դրա համար էլ դիմադրում և դիմակայում են»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Կառավարությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին՝ ընդհուպ Աննա Հակոբյանն այնտեղ ունի աշխատասենյակ, օրենսդիր իշխանությունը ևս նրանն է, հետևաբար՝ մնացել է միայն դատական համակարգը, ուստի պետք է փոխել ՍԴ դատավորներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել