Մամուլ

«Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 15-ից ավտոկայանման համար կգործեն նոր սակագներ

«Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 15-ից ավտոկայանման համար կգործեն նոր սակագներ

Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ: Bavnews.am-ը այս մասին տեղեկացել է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։

« Ավտոկանգառի վճարման տերմինալներ.

Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում: Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք

10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:

2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները.

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները մնում են նույնը:

Վճարային տերմինալ.

– առաջին 10 րոպեն անվճար է,

– ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ,

– ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ,

– ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝10.000 ՀՀ դրամ:

Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.

– ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը 800 ՀՀ դրամ է,

– ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ,

– ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ:

Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.

– Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է,

-ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:

Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կամ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել Կոնվերս Բանկին հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 10 511 211 կամ մոտենալ բանկի «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղ, որը գտնվում է օդանավակայանի երկրորդ հարկում՝ մեկնման սրահում:

Կիսվել