Ազատ խոսք

Սա քաղաքական իշխանությանն այսօրվա նվերս է․ ամենահետաքրքիրը դեռ առջևում է․ Արսեն Բաբայան

Սա քաղաքական իշխանությանն այսօրվա նվերս է․ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի ընդունման խախտումներից բոնուս

Պարզվում է ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները սկսվել են մինչև այդ նախագիծը կառավարություն ներկայացնելը։

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն․

1. Կառավարությունը գործում է սույն օրենքի և վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն:

2. Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին կառավարության (8 հունիսի 2018 թվականի N 667-Լ) որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն․

Վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են արդարադատության, ֆինանսների նախարարների, այլ շահագրգիռ նախարարների, ինչպես նաև կառավարությանը և վարչապետին ենթակա շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ:

Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների գործունեության ոլորտներին վերաբերող նախագծերը ներկայացվում են նաև նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի:

Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:

Այսպիսով արձանագրենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Կ-378-15.11.2019, 03.12.2019-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը Սահմանադրական դատարան կարծիքի ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։

Սա քաղաքական իշխանությանն այսօրվա նվերս է:

Շարունակելի…

Ամենահետաքրքիրը դեռ առջևում է»:

Կիսվել