Մամուլ

2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:

Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:

Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը»:

Կիսվել նյութով