Շոու-բիզնես

«Ամանորի գիշերը շատ ուրախ ենք, որովհետև շատ փող ենք աշխատում»․ Շողեր Թովմասյանը՝ Ամանորից հետո ԱՄՆ մեկնելու մասին

«Ամանորի գիշերը շատ ուրախ ենք, որովհետև շատ փող ենք աշխատում»: Ամանորը դերասանուհի Շողեր Թովմասյանի ամենասիրելի տոներից է։ Նա ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի և որդու՝ Ալեքսանդրի հետ Ամանորի գիշերտը կլինեն Հայաստանում, իսկ հետտոնական շրջանն անցկացնելու է Միացյալ Նահանգներում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ամփոփել է տարին և պատմել իրենց ընտանիքի նախատոնական տրամադրության մասին։  Նոր տարվա գիշերը նրանք կդիմավորեն աշխատանքային մթնոլորտում, սակայն սա չի նշանակում, որ նրանք ամանորյա խնջույքից անմասն են մնալու։

«Ամանորն ինձ համար պայմանավորված չէ «բուդ-բլինչիկ-աղցաններ»-ով, ինձ համար Ամանորը լավ մթնոլորտն է, ուրախ ըներակցությունը: Կցանկանայի Նոր տարին միայն դեկտեմբերի 31-ի գիշերը նշենք ու վերջացնենք,- ասաց Շողերն ու ծիծաղելով հավելեց,- մենք Ամանորի գիշերը շատ ուրախ ենք դիմավորում, որովհետև աշխատում ենք՝ շատ փող ենք աշխատում, իսկ հետո մինչև լուսաբաց պարում ենք, խմում, ուրախանում»:

Շողեր Թովմասյան

Շողերի խոսքով՝ չնայած Ամանորը դիմավորելու են ռեստորանում, իրենց տանը տոնական մթնոլորտ է տիրում դեկտեմբերի սկզբից.  «Ամանորյա տոնական տրամադրությունը շատ եմ սիրում, հատկապես, դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածը։ Հունվարի 1-ից, երբ սկսվում է իրար տուն հյուր գնալու ընթացքը, չեմ սիրում։ Քանի որ մեր ընտանիքում փոքրիկ երեխա կա, մեզ մոտ տոնական տրամադրությունը բավականին շուտ է մեկնարկել, արդեն զբաղվում ենք տան զարդարանքներով։ Ալեքսանդրի հետ տան տոնածառը զարդարել ենք, դեռ մի քանի խաղալիք էլ ենք գնելու, որպեսզի տեսքն ամբողջական լինի։ Որդիս իսկապես շատ-շատ է ուրախանում տոնածառից։ Մեզ մոտ անչափ ուրախ ու լավ է անցնում, հատկապես, որ Ալեքսանդրն իր տեսակով շատ ուրախ երեխա է»։

Գրիշայի և Շողերի որդին՝ 5-ամյա Ալեքսանդրն ամեն տարի իր ցանկություններով սպասում է Ձմեռ պապիկին․ «Որդիս Ձմեռ պապիկին հավատում է, չնայած ես այնպես եմ անում, որ չհավատա։) Ալեքսանդրը ոչ թե մեկ, այլ մի քանի ցանկություն է հայտնում, այն, ինչ ուզում է, բնականաբար, ստանում է»։

Շողեր Թովմասյան

Շողերը նույնպես սպասումներ ունի Ձմեռ պապիկից․ «Ձմեռ պապիկից միայն մեկ բան եմ խնդրում՝  առողջություն և ընտանիքիս, բարեկամներիս, մտերիմներիս հետ լինեմ։ Ամենակարևոր բանն այն է, որ կորուստներ չլինեն, ոչինչ, թող ձեռքբերումներ էլ չլինեն։ 2020 թվականի համար շատ եմ ցանկանում, որ մեր երկրում աղքատությունը նվազի, մարդիկ կարողանային լիարժեք ապրել, որովհետև աղքատությունը գերակշռում է: Ուզում եմ, որ աշխարհի բոլոր հիվանդությունները վերանան, հատկապես, փոքրիկ բալիկների մոտ։ Ամենամեծ ցանկություներիցս մեկն էլ այն է, որ խաղաղություն տիրի, հայ ժողովուրդը լավ ապրի, որովհետև դրան արժանի ենք»։

Ինչ վերաբերում է նյութական նվերներ ընտրելուն՝ դերասանուհին նշեց․ «Նվեր ընտրելու սկզբունք  չունենք: Առաջնորդվում ենք նրանով, թե ում ինչ է պետք՝  կլինի հեռախոս, թե մեկ այլ նոր տեխնիկա»։

Շողեր Թովմասյան

Ամփոփելով 2019 թվականը՝ Շողերն ասաց․ «2019 թվականն ինձ համար լավ տարի էր, որովհետև բոլորս լավ ենք եղել։ Գործնական տեսանկյունից մի քիչ  վատ էր, որովհետև ստացածս առաջարկներն իմ սրտով չէին,  հուսով եմ՝ հաջորդ տարի էկրանային առաջարկներն իմ սրտով կլինեն, և ես կնկարահանվեմ։ Տարվա ամենամեծ ձեռքբերումն ինձ համար այն է, որ բոլորս առողջ ենք։ Փառք Աստծո, կորուստներ չենք ունեցել»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել