Տավուշի մարզում շմոլ գազից երիտասարդ ամուսիններ են մահացել
Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում ։ Իջևան բժշկական կենտրոնից շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղի տներից մեկը՝ ամուսիններին օգնություն ցույց տալու։
Բժիշկներն արձանագրել են, որ մոտ 40-ամյա տղամարդը և նրա 37-ամյա կինը մահացել են։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նրանք մահացել են լոգարանում։ Ամուսիններին մահացած գտել է տղամարդու մայրը և անմիջապես ահազանգել շտապօգնություն։
Վարկած կա, որ նրանք մահացել են՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով։ Իրավապահները պարզում են վարկածի իսկությունը։
Հարցերի պատասխանները կտրվեն ավելի ուշ՝ համապատասխան փորձաքննությունների ավարտին։
Աղբյուր՝ armeniasputnik.am