Քաղաքականություն

«1998-ին բնակչության մի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ վերնախավին»․ Քոչարյան

«1998-ին բնակչության մի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ վերնախավին»։

«Հրապարակ»-ը գրում է․ Օրեր առաջ մենք գրավոր հարցեր էինք ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ այսօր ստացել ենք դրանց պատասխանները։ Այսօր տեղադրում ենք մի հատված ծավալուն հարցազրույցից․

««Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին: Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից:

Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելը անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ:

Ցանկացած Նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաները արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքերից չի կարող ստեղծարար լինել:

Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները որպես կանոն ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել չի հիշատակվում ընդհանրապես»:

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել