«Հայաստանում հաճախ ամուսնանում են՝ առանց ճանաչելու»․ Նազենի Հովհաննիսյան
«Հայաստանում հաճախ ամուսնանում են՝ առանց ճանաչելու»։ Դերասանուհի, հաղորդվարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում հանդես է եկել նոր ու հետաքրքիր գրառմամբ.
«Ամեն մարդու կյանքի «դռան» հետևում մի ամբողջ աշխարհ է, միայն թե մարդ պիտի ցանկանա բացահայտել դիմացինին, ճանաչել նրան, հույզերը, ապրումներն ու թերություններն անգամ:
Հայաստանում հաճախ նույնիսկ ամուսնանում են՝ առանց ճանաչելու, ընկերություն են անում` առանց իրար լսելու կամ հասկանալու, ծնողը որդուն չգիտի, դուստրը` հորը, հարևանը` հարևանին. իրար ճանաչելու համար պետք է նախ` որոշում, համբերություն, սեր ու խոնարհություն:
Մեր կյանքերի «պատուհանից» այն կողմ մի մեծ աշխարհ է, ուղղակի պետք է սովորել տեսնել»: