Մամուլ

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի մանրաձուկ: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն։

««Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ»:

Գրիգորյանը նաև նշել է, որ այս նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ և Սևանա լճում հաճախ բաց կթողնեն տարբեր ձկնատեսակներ։

Կիսվել