Աշխարհ

ԱՄՆ սենատի անդամ Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Հայոց ցեղասպանության բանաձևի վրա

ԱՄՆ սենատի անդամ Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Հայոց ցեղասպանության բանաձևի վրա:

Լինսի Գրահամը «վետո» կիրառելու որոշումն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո:

Հայոց ցեղասպանության փաստաթուղթը շրջանառության մեջ դնելուց անմիջապես հետո Լինդսի Գրահամը տեղում առարկել էր` պնդելով, թե սենատորները չպետք է գունազարդեն պատմությունը կամ փորձեն այն վերստին գրել:

Գրահամը իր խոսքում նշել է, որ որոշումն ընդունելիս առաջնորդվել է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով:

Գրահամը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան նստել սեղանի շուրջ և քննարկել այս հարցը:

Կիսվել