ՄամուլՏեսանյութ

«Պետք է դառնանք երկիր, որտեղ ոչ թե 60 հազար դրամ աշխատավարձն է համարվում նորմալ, այլ՝ 2 մլն-ն». Փաշինյան․ Տեսանյութ

««Պետք է դառնանք երկիր, որտեղ ոչ թե 60 հազար դրամ աշխատավարձն է համարվում նորմալ, այլ՝ 2 մլն-ն»։ Կառավարության նիստի ընթացքում քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց ֆինանսական բլոկի՝ ֆիննախի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկումներից հետո։

Առաջինը խոսում էր հարկային արտոնությունների արդյունավետությունը ստուգելու մասին, ինչը վարչապետն ընդունեց։ Իսկ երբ Գրիգորյանը խոսեց այն մասին, որ հատվածային և ժամանակային արտոնությունները խնդիրներ չեն լուծում, Փաշինյանը հիշեց կառավարության մղումների մասին։

Նա հիշեցրեց, որ հատկապես եկամտահարկը բարձր աշխատավարձ ստացողների համար իջեցվել է ավելի քան 10 տոկոսով։ Դա, ըստ Փաշինյանի, արվել է, որպեսզի բարձր աշխատավարձ տվող ընկերությունները գան Հայաստան։

«… Որովհետև մենք չենք ուզում մնանք էնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը համարվում է նորմալ երևույթ։ Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1-1․5-2 միլիոն դրամ աշխատավարձն է դառնում նորմալ երևույթ»,- ասաց Փաշինյանը։

Կիսվել